Համացանցի ազատության և թվային իրավունքի մասին օրենսդրական առաջարկների քննարկում /տեսանյութ/

Հունիսի 25-ին «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հեռավար քննարկում, որը նպատակ ուներ շահագրգիռ կողմերին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համացանցի ազատությանը և թվային իրավունքների խթանմանը նպաստող օրենդրական առաջարկների փաթեթը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Համացանցի ազատության և իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում, որն էլ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» միջազգային կազմարեպության կողմից իրականացվող ծրագրի մաս է կազմում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։…

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների վերաբերյալ իրավաբանական ակնարկ (դիտարկում)

Ի պատասխան նոր կորոնավիրուսի համավարակի հնարավոր բռնկմանը` ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն (կառավարության 16.03.2020 թ. N 298-Ն որոշում)` կիրառելով աննախադեպ սահմանափակումներ քաղաքացիական իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Իշխանությունները կիրառել են լայնածավալ սահմանափակումներ, մասնավորապես` միջսահմանային ճանապարհորդությունների նկատմամբ և զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, ներառյալ՝ անձնական կայքերում և սոցիալական ցանցերում գրառումների նկատմամբ: ՀՀ Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում…

Բացատրական հուշագիր համացանցի ազատության խթանմանն ուղղված ՀՀ օրենսդրության փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

1. Լրացումներ «Էլեկտրոնային  հաղորդակցության մասին» օրենքում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում երկու լրացում է կատարվել` ապահովելու բաժանորդների գաղտնիությունն ու անանունությունը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև ապահովելու ցանցի չեզոքության սկզբունքի իրագործումը: Առաջարկվող փոփոխություններից առաջինը (հոդված 49, 1-ին կետ) ուղղված է կանխելու ծառայություններ մատուցողների կողմից այն թրաֆիկի (տեղեկատվական հոսքի) և հաղորդակցության տվյալների հավաքագրումն ու պահպանումը, որոնք անհրաժեշտ չեն հեռահաղորդակցական ծառայությունների…