Օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված անձնական տվյալների պաշտպանությանն ու «Ցանցի չեզոքությանը»

Անձնական տվյալն այն տեղեկությունն է, որի միջոցով նույնականացնում են մարդուն։ Հետևաբար դրա պաշտպանությունը մեր օրերում՝  հատկապես համացանցում, դարձել է հրամայական։ Վիրտուալ այս տիրույթում տարբեր տեղեկատվական բազաներում առկա են մի շարք անձնական տվյալներ, որոնք պաշտպանվածության առումով միշտ չէ, որ հուսալի «ձեռքերում» են։ Ըստ «Գրանդլեքս» իրավախորհրդատվական ընկերության իրավաբան Մովսես Հակոբյանի՝  անձնական տվյալներին վերաբերող խնդիրները գլոբալ բնույթ են կրում, և համացանցում խոցելի…