Նախաձեռնության անդամների ապրիլի 22-ի հանդիպման օրակարգում կար երկու հիմնական հարց՝ Փոխըմբռնման հուշագրի բովանդակության և քաղաքականության օրակարգի քննարկում, Թվային օրակարգի առաջնահերթությունների հստակեցում, որոնք ներկայացվել են IFAC ծրագրի թիմի կողմից:
Կողմերը քննարկեցին հուշագրի բովանդակությունը և համաձայնեցրեցին վերջնական տարբերակը: Նախանշվեցին մի շարք գերակա ուղղություններ, սակայն Ծրագրի սահմանափակ ժամանակի և նոր կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների պատճառով որոշվեց կենտրոնանալ միայն երեք ուղղությունների վրա: Հանդիպման ընթացքում հստակեցվեց նաև թվային օրակարգի նախագիծը, ընդգրկվեցին առաջարկություններ:
Մասնակիցները որոշեցին տարածել փաստաթղթի վերջնական տարբերակը ոլորտի շահառուների շրջանում: