Բացատրական հուշագիր համացանցի ազատության խթանմանն ուղղված ՀՀ օրենսդրության փոփոխությունների և լրացումների վերաբերյալ
1. Լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում երկու լրացում է կատարվել` ապահովելու բաժանորդների գաղտնիությունն ու անանունությունը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև ապահովելու ցանցի չեզոքության սկզբունքի իրագործումը: Առաջարկվող փոփոխություններից առաջինը (հոդված 49, 1-ին կետ) ուղղված է կանխելու ծառայություններ մատուցողների կողմից այն թրաֆիկի (տեղեկատվական հոսքի) և հաղորդակցության տվյալների հավաքագրումն ու պահպանումը, որոնք անհրաժեշտ չեն հեռահաղորդակցական ծառայությունների…