Օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված անձնական տվյալների պաշտպանությանն ու «Ցանցի չեզոքությանը»

Անձնական տվյալն այն տեղեկությունն է, որի միջոցով նույնականացնում են մարդուն։ Հետևաբար դրա պաշտպանությունը մեր օրերում՝  հատկապես համացանցում, դարձել է հրամայական։ Վիրտուալ այս տիրույթում տարբեր տեղեկատվական բազաներում առկա են մի շարք անձնական տվյալներ, որոնք պաշտպանվածության առումով միշտ չէ, որ հուսալի «ձեռքերում» են։ Ըստ «Գրանդլեքս» իրավախորհրդատվական ընկերության իրավաբան Մովսես Հակոբյանի՝  անձնական տվյալներին վերաբերող խնդիրները գլոբալ բնույթ են կրում, և համացանցում խոցելի…

Համացանցի ազատության և թվային իրավունքի մասին օրենսդրական առաջարկների քննարկում /տեսանյութ/

Հունիսի 25-ին «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հեռավար քննարկում, որը նպատակ ուներ շահագրգիռ կողմերին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում համացանցի ազատությանը և թվային իրավունքների խթանմանը նպաստող օրենդրական առաջարկների փաթեթը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Համացանցի ազատության և իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում, որն էլ «Քաունթերփարթ ինթերնեշնլի» միջազգային կազմարեպության կողմից իրականացվող ծրագրի մաս է կազմում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։…

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների վերաբերյալ իրավաբանական ակնարկ (դիտարկում)

Ի պատասխան նոր կորոնավիրուսի համավարակի հնարավոր բռնկմանը` ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն (կառավարության 16.03.2020 թ. N 298-Ն որոշում)` կիրառելով աննախադեպ սահմանափակումներ քաղաքացիական իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Իշխանությունները կիրառել են լայնածավալ սահմանափակումներ, մասնավորապես` միջսահմանային ճանապարհորդությունների նկատմամբ և զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, ներառյալ՝ անձնական կայքերում և սոցիալական ցանցերում գրառումների նկատմամբ: ՀՀ Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում…

ՀՈՒՇԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Նախաձեռնության անդամների ապրիլի 22-ի հանդիպման օրակարգում կար երկու հիմնական հարց՝ Փոխըմբռնման հուշագրի բովանդակության և քաղաքականության օրակարգի քննարկում, Թվային օրակարգի առաջնահերթությունների հստակեցում, որոնք ներկայացվել են IFAC ծրագրի թիմի կողմից: Կողմերը քննարկեցին հուշագրի բովանդակությունը և համաձայնեցրեցին վերջնական տարբերակը: Նախանշվեցին մի շարք գերակա ուղղություններ, սակայն Ծրագրի սահմանափակ ժամանակի և նոր կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների պատճառով որոշվեց կենտրոնանալ միայն երեք ուղղությունների վրա: Հանդիպման…

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը ներկա էին հինգ մասնակիցներ, այդ թվում ՝ Կոալիցիայի նոր անդամներ ՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արթուր Պապյանը: Հանդիպման ընթացքում Կոալիցիայի նոր անդամներին ներկայացվել են ծրագրի հիմնական նպատակներն ու օրակարգը: Մասնակիցները որոշեցին պատրաստել «Համատեղ գործողությունների փոխըմբռնման հուշագիր», որը կստորագրվի բոլոր անդամների հավանությունը ստանալուց հետո: Հանդիպումների ընթացքում քննարկվել…